Երեւանում մայիսի 7-ին կանցկացվի միջոցառում՝ «Գեորգյան ժապավենի էստաֆետ» խորագրով:
Այն «Հայաստանի ռուս հայրենակիցների երիտասարդական միավորում» ՀԿ-ի, «Միասին» երիտասարդական շարժման եւ «Երիտասարդություն» ՀԿ-ի համատեղ ակցիա է, նվիրված Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 66-րդ տարելիցին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստանի ռուս հայրենակիցների երիտասարդական միավորում» (ՀՌՀԵՄ) ՀԿ-ից, մՄիջոցառման շրջանակներում երիտասարդ ակտիվիստները երթով կանցնեն Երեւանի փողոցներով՝ Ա.Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի թատրոնի հարակից տարածքից դեպի Հաղթանակի այգի (Անհայտ զինվորին Հավերժ կրակի արձանի մոտ), որտեղ տեղի կունենա ծաղիկների զետեղման արարողություն:
Երթի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային դրոշներով քայլող երիտասարդները բաժանելու են անցորդներին Գեորգյան ժապավեններ:
Ակցիան կմեկնարկի ժ. 17:00-ին Հովհ. Թումանյանի արձանի մոտից (Օպերա): Ժ. 17:40-ին՝ ժամանում Հաղթանակի այգի (Անհայտ զինվորին Հավերժ կրակի արձանի մոտ), ծաղիկների զետեղում:





























