Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ պետք է կայանար փաստաբան Մուշեղ Շուշանյանի դատաքննությունը, որը, սակայն, հետաձգվել է, քանի որ Շուշանյանի պաշտպանը մեկ այլ գործով զբաղված էր: Շուշանյանը միջնորդել է դատարանին նոր պաշտպաններ ներգրավելու մասին: Փաստաբանին այսուհետ դատարանում բացի Հայկ Ալումյանից կպաշտպանեն նաեւ Արա Զոհրաբյանը, Վարդան Սաֆարյանը, Մանե Կարապետյանն ու Սամվել Միրզոյանը:

Գայանե Կարախանյանը փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու համար 10 օր ժամանակ է տրամադրել եւ դատական նիստը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Նա Վարդգես Գասպարիի դատապաշտպանն էր, եւ նրա դատաքննության ընթացքում բողոքելով դատավոր Արշակ Պետրոսյանի ապօրինությունների դեմ, լքել էր դահլիճը: