«Կարին» երգի-պարի հայկական խումբը Իսպանիայի Պալմա դե Մայորկայում արժանացել է ազգային պարի 14-րդ միջազգային փառատոնի լավագույն համույթի կոչմանը:

Անսամբլը նաեւ երրորդ տեղն է գրավել «Լավագույն ազգային երգչախումբ» անվանակարգում: Փառատոնին մասնակցել են 27 անսամբլներ աշխարհի 21 երկրներից:

Համույթը մայիսի 8-ին ժամը 12-ին կվերադառնա Երեւան: