Թբիլիսիում այսօր, մայիսի 6-ին տեղի կունենա շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության բացման արարողությունը: Առաջին տուրի պարտիաները կանցկացվեն վաղը, մայիսի 7-ին: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի եւ Աշխարհի գավաթի խաղարկության 14 ուղեգրերի համար Հայաստանից կպայքարեն Էլինա, Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը, Անահիտ Խառատյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանույշ Ղուկասյանը:




























