Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը սեւերով երկրորդ ոչ ոքին խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրանցվեց ընդամենը 22 քայլ:

Մրցաշարում գրանցվեց առաջին սենսացիան: Ֆավորիտներից մեկը` բուլղարացի Վեսելին Տոպալովը սպիտակներով պարտվեց ԱՄՆ չեմպիոն Գատա Կամսկուն: