Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնայի հետ առաջին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ՈւԵՖԱ-ին քննադատելու համար որակազրկվել է Չեմպիոնների լիգայի հինգ խաղով եւ տուգանվել 50 հազար եվրոյով, հայտնում է uefa.com-ը:

Պորտուգալացի մասնագետը, դժգոհ լինելով մրցավարությունից, հայտարարել էր, որ Բարսելոնային հնարավոր չէ հաղթել, քանի որ ՈւԵՖԱ-ն բարեհաճ է կատալոնացիների նկատմամբ:

Ռեալը մտադիր է բողոքարկել ՈւԵՖԱ-ի որոշումը մարզական արբիտրաժում: