Պակիստանում ժամանակավորապես կփակվեն ՄԱԿ-ի բոլոր ներկայացուցչությունները։ Իր որոշման մասին ՄԱԿ-ը հայտարարել է այսօր Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո,- հայտնում է Associated Press-ը։

Ինչպես հայտարարել է Իսլամաբադում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Իշրաթ Րիզվին, այս քայլը նախազգուշական բնույթ է կրում, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակի վրա այսօր տեղի ունեցած հարձակումից առաջ ոչ մի լուրջ վտանգ չի ստացվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբեր 5-ին, ահաբեկչության արդյունքում, որ կատարվել էր ահաբեկիչ-մահապարտի կողմից Իսլամաբադում ՄԱԿ-ի գրասենյակի շքասրահում, վերջին տվյալներով զոհվել է երեք մարդ(Իրաքի մեկ քաղաքացի եւ երկու կին Պակիստանից)։ Մի քանի մարդ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։ Պայթյունի ուժգնությունը կազմել է համապատասխանաբար տրոտիլային 8կգ։