Այսօր, մայիսի 6-ին Կազանում կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ տուրի պարտիաները: Գլխավոր անակնկալը մատուցեց ԱՄՆ չեմպիոն Գատա Կամսկին, որը սեւերով պարտության մատնեց ֆավորիտներից մեկին` բուլղարացի Վեսելին Տոպալովին:

Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի ավարտեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ նաեւ երկրորդ պարտիան: Երկրորդ տուրում ոչ ոքի խաղացին նաեւ Բորիս Գելֆանդն ու Շաքրիյար Մամեդյարովը եւ Վլադիմիր Կրամնիկն ու Թեյմուր Ռաջաբովը: