Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզված է, որ հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն առանց փոփոխության։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «The Wall Street Journal»-ին ասել է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին եւ առանց փոփոխությունների։
Ի դեպ, հայկական կողմը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է արձանագրույթունները հոկտեմբերի 10-ին ստորագրելու տեղեկատվությունը:




























