Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած Ֆեդերացիայի գավաթի խաղարկության` աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան գոտու երկրորդ խմբի մրցաշարի բոլոր հանդիպումները տանուլ տվեց եւ հաջորդ տարի հանդես կգա երրորդ խմբում: Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց բոսնիացիներին:




























