Ուգանդայում սպանվել էր Ռաֆիկի անունով ամենահայտնի լեռնային գորիլաներից մեկը, հայտնում է BBC News-ը:
Կենդանու սպանության մեղադրանքով կալանավորվել է չորս տղամարդ, որոնց սպառնում է ցմահ բանտարկություն եւ 5,4 մլն դոլարի տուգանք:
Ըստ քննության արդյունքների՝ Ռաֆիկին սպանվել էր սուր գործիքով, որը վնասել էր նրա ներքին օրգանները:
Ուգանդայում կա ընդամենը 1000 լեռնային գորիլա, եւ շրջակա միջավայրի պահպանության գերատեսչությունում Ռաֆիկիի մահը համարել են «վիթխարի հարված»:
Նրանց խոսքով՝ լեռնային գորիլաները զրկվել են առաջնորդից, եւ կենդանիներին կարող է սկսել կառավարել վայրիացած կենդանի:





























