Մարոկկանցի Հիշամը, ով ջրի երկու կաթիլի պես նման է բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինոյին, անհաջողության է մատնվել Բարսելոնայում:
Բանն այն է, որ Հիշամը գող է, ով ավելի քան 20 զինված հարձակում է կատարել առեւտրի կետերի վրա:
Ինչպես նշում է RussianSpain-ը, Հիշամը հանգիստ կշարունակեր իր ավազակային հարձակումները, եթե չլիներ նրա «չարաբաստիկ» արտաքինը:
Մարոկկացի ավազակից տուժածները միաձայն հայտարարել են, որ իրենց կողոպտել է մի մարդ, ով նման է «Բարսելոնայի» նախկին բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին:
Հիշամին արդեն բռնել են. նա իր արածների համար պատասխան կտա օրենքի ամբողջ խստությամբ:





























