Արտաքին սահմանների պահպանության հարցով Եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, զգուշացրել է Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին փախստականների մեծ հոսքի պատճառով էսկալացիայի սպառնալիքի մասին:
Նախազգուշացմամբ հանդես է եկել գործակալության ղեկավար Ֆաբրիս Լեգերին, հաղորդում է DW-ը:
Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլեւս չի խոչընդոտի թուրքական տարածքում գտնվող փախստականների տեղաշարժին:
Լեգերիի խոսքով՝ «ճգնաժամային իրավիճակում» գործակալությունը կարող էր Հունաստան ուղարկել 1500 աշխատակցի: Այժմ Թուրքիայի հետ սահմանին գտնվում է Frontex-ի 600 ներկայացուցիչ:
Frontex-ի տվյալներով՝ մայիսին հայտնաբերվել է 4300 անօրինական տեղաշարժ: Ամենահայտնի երթուղին մնում է Թուրքիայի եւ Հունաստանի սահմանը: Այստեղ գործակալությունը գրանցել է ԵՄ սահմանների անօրինական հատման 1250 դեպք:





























