Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանն Ալեքսանդր Գրիշչուկի հետ քառորդ եզրափակիչի երրորդ պարտիան եւս ավարտեց ոչ ոքի: Շախմատիստները 59 քայլ են կատարել: Արոնյանը սպիտակներով երկու պարտիաներում էլ չկարողացավ հաղթանակ տանել: Մրցամարտի հաշիվը հավասար է 1,5:1,5:
Մյուս պարտիաներում Գատա Կամսկին սպիտակներով միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ: Շաքրիյար Մամեդյարովը սպիտակներով պարտվեց Բորիս Գելֆանդին: Թեյմուր Ռաջաբովն ու Վլադիմիր Կրամնիկը խաղացին ոչ ոքի:





























