PGNIG լեհական խոշորագույն գազաբաշխիչ ընկերությունը հայտարարել է, որ լրացուցիչ պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմի» հետ՝ Յամալ-Եվրոպա գազատարով գազի տարանցման մասին պայմանագրի վերաբերյալ:

Մասնավորապես, կողմերը հաստատել են մարտի 30-ի մատակարարվող գազի համար գների բանաձեւի կիրառումը՝ միջազգային դատարանի որոշման համաձայն, փոխանցում է Reuters-ը:

Մարտի վերջին PGNiG-ն հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժը որոշում է կայացրել առ այն, որ ռուսական գազային կոնցեռնը պարտավոր է իրեն մոտ 1.5 միլիարդ դոլար վճարել գազի գնի շուրջ վեճի շրջանակներում, ինչպես նաեւ՝ փոխել գների բանաձեւը՝ բնական գազի շուկայում գնանշումների հիման վրա:

Կողմերը պայմանավորվել են, որ «Գազպրոմ»-ը մինչեւ հուլիսի 1-ը կվճարի 1.5 միլիարդ դոլարը, հայտնել է PGNiG-ն: