Հայաստանը ներկայացնող մարզիկը բրոնզե մեդալի է արժանացել սամբոյի հեղինակավոր մրցաշարում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացված Ասլախանովի մրցանակի համար մրցումներում, որը հանդիսանում է Սամբոյի Աշխարհի գավաթի չորս մրցափուլերից մեկը, մինչեւ 74 կգ. քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը:
Աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիրն ընդհանուր առմամբ տարավ 4 հաղթանակ, այդ թվում` 8:2 հաշվով ուկրաինացի Վիկտոր Սավինովի նկատմամբ, ով համարվում էր մեր մարզիկի հիմնական մրցակիցը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում պարտվեց 2008թ. աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Սերգեյ Շիբանովին:




























