Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի Շախտյորի կազմում հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն:

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Շախտյորը 2:0 հաշվով առավելության հասավ Դոնեցկի Մետալուրգի նկատմամբ եւ անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող Կիեւի Դինամոյի համար:

Շախտյորը 6-րդ անգամ հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն: