Բրիտանացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը Լոս Անջելեսի մերձակայքում իր Cadillac-ով բախվել է մայթեզրին կանգած ավտոմեքենային, որի վարորդը պարանոցի ցավերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները տուժածի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:
Բեքհեմի հետ ավտոմեքենայում է եղել նաեւ նրա 12-ամյա որդին` Բրուքլինը: Բեքհեմները չեն տուժել, հաղորդում է ՌԲԿ-ն:





























