Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մայիսի 1- 7-ը  հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 350 անգամ`  հայկական դիրքերը գնդակոծելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքից: Ընդհանուր առմամբ արձանագրվել է  ավելի քան 2500 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` առավել ակտիվ գնդակոծություն է արձանագրվել մայիսի 5-ին:  Այդ օրը հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 70 անգամ. ադրբեջանական բանակի առաջավոր ստորաբաժանումները մոտ 500 կրակոց են արձակել Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական դիրքերի  ուղղությամբ:

Շփման գծում հերթապահող ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները հավասարակշռված պատասխան գործողություններով ճնշել են հակառակորդի ակտիվությունը շփման գծի ողջ երկայնքով: