Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիների հիշատակին:

«Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք և փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»,-ասել է Սեյրան Օհանյանը` տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների հարազատներին: