29-ամյա շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, Միլանի կազմում նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, դարձավ բացառիկ նվաճման տիրակալ: Նա ութերորդ անգամ անընդմեջ դարձավ ազգային առաջնության չեմպիոն` նվաճելով Հոլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի, դարձյալ Իտալիայի ոսկե մեդալը հինգ ակումբների կազմում:
2004 թվականին Իբրահիմովիչը Այաքսի հետ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, 2005-ին եւ 2006-ին նա Յուվենթուսի հետ եղել է առաջինն Իտալիայում (հետագայում Յուվենթուսը կոռուպցիոն սկանդալի պատճառով զրկվեց տիտղոսներից), 2007-ին, 2008-ին եւ 2009-ին Իբրահիմովիչը չեմպիոն դարձավ Միլանի Ինտերի հետ, 2010-ին Բարսելոնայի կազմում հռչակվեց Իսպանիայի չեմպիոն եւ այժմ էլ Միլանի հետ նա դարձյալ Իտալիայի ոսկե մեդալակիր է:




























