Կազանում ըթնացող հավակնորդների մրցաշարում ավարտվեց քառորդ եզրափակիչի Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ մրցամարտի չորրորդ պարտիան եւ դարձյալ գրանցվեց ոչ ոքի, այն էլ` 17 քայլից հետո: Արոնյանը խաղում էր սեւերով:

Վաղը, մայիսի 9-ին կանցկացվի թայ-բրեքը: Արագ շախմատի չորս պարտիաներում (25 րոպե + 10 վայրկյան ամեն քայլին) հաղթողին ի հայտ չբերելու դեպքում կանցկացվեն 10 բլից պարտիաներ` 5 րոպե + 3 վայրկյան ամեն քայլին: Եթե այդ շարքում էլ հաղթող չլինի, ապա կանցկացվի վճռական պարտիան (Արմագեդոն): Այդ պարտիայում սպիտակները կստանան 5 րոպե, սեւերը` 4 րոպե, 61-րդ քայլից հետո յուրաքանչյուր կողմին կհատկացվի ամեն քայլին 3 վայրկյան: Ոչ ոքիի դեպքում ընդհանուր հաղթանակը կտրվի սեւ խաղաքարերով հանդես եկած շախմատիստին: