Իսրայելցի Բորիս Գելֆանդն առաջինը նվաճեց Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը: Ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ մրցամարտի չորրորդ պարտիան ավարտվեց ոչ ոքի` եւ հաշիվը դարձավ 2,5:1,5` Գելֆանդի օգտին: Իսրայելցին հաղթել էր երրորդ պարտիայում: Առաջին երկու պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի:

Հասանելի է
русский



























