Այսօր` մայիսի 8-ին, ժամը 20-ի սահմաններում ավտովթար է տեղի ուենցել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Volkswagen Passat 09 ՍՏ 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, 50-ամյա Գեւորգ Նիկողոսյանը, դուրս գալով երթեւեկելի գոտուց, հարվածել է բետոնե արգելապատնեշներին եւ բախվել ճամփեզրի ծառերին: Նիկողոսյանը աշխատում է Սեւանի հարկային տեսչության պետի տեղակալ:

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները, կինը` 42-ամյա Նաիրա Հովհաննիսյանը, որդիները` 17-ամյա Մհեր Նիկողոսյանն ու 21-ամյա Տիգրան Նիկողոսյանը տեղափոխվել են հիվանդանոց: Տղաները` Սեւանի հիվանդանոց, ամուսինները` Հրազդանի: Ամուսինների վիճակը, ըստ ֆոտոլրագրողի, բավական ծանր էր, եւ նրանց ավեի ուշ տեղափոխել են Երեւան: 
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Նվեր Խուդավերդյանի գլխավորությամբ: Վթարի վայրում էր նաեւ դասակի հրամանատար Արսեն Գրիգորյանը:

Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը: Նրա հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի տուգանային հրապարակ:

Կոտայքի մարզի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում: 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի