Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի գլխավոր անակնկալը մատուցեց ԱՄՆ չեմպիոն Գատա Կամսկին, որը քառորդ եզրափակիչում 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ գլխավոր ֆավորիտներից մեկի` Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր: Կամսկու մրցակիցը կլինի իսրայելցի Բորիս Գելֆանդը, որը նույն հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Լեւոն Արոնյանն ու Ալեքսանդր Գրիշչուկը եւ Վլադիմիր Կրամնիկն ու Թեյմուր Ռաջաբովը դասական չորս պարտիաներն ավարտեցին ոչ ոքի եւ վաղը, մայիսի 9-ին թայբրեքում կպայքարեն հաջորդ փուլ դուրս գալու համար:

Մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետների մեծ մասը կանխատեսում էր Տոպալով – Արոնյան եզրափակիչ Կազանում: