Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար, Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը հայտարարել է, թե պատրաստ է անկախության հանրաքվեի ժամանակ փոխզիջման գնալ: Սալմոնդը պատրաստվում է ավելացնել լրացուցիչ հարց` Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի ֆինանսական ազատության հնարավորության ընդլայնման մասին:
Այդպիսով, նա առաջարկում է խուսափել հարցի կաշտ ձեւակերպումից, որը ենթադրում է լիակատար անկախություն Մեծ Բրիտանիայից, գրում է Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն անցած շաբաթ հայտարարել էր, թե բրիտանական կառվարությունը չի միջամտի Սալմոնդի պլաններին եւ չի փորձի սահմանադրական խոչընդոտներ ստեղծել կամարտահայտության համար: Միաժամանակ` Քեմերոնը հայտարարել էր, թե անձամբ ինքը միանալու է Շոտլանդիայի անկախության դեմ արշավին:





























