Մի քանի հազար մարդ են մասնակցել Մարոկկոյի խոշոր քաղաքներից մեկում` Մարաքեշում մայիսի 8 -ին տեղի ունեցած հանրահավաքին:

Ակցիայի նպատակը եղել է ապրիլի 28 -ին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության դատապարտումը, որի արդյունքում քաղաքային սրճարաններից մեկում 17 մարդ է զոհվել, մոտ  20-ը վիրավորվել է: Միաժամանակ` կիրակնօրյա հանրահավաքին հնչել են նաեւ ժողովրդավարական բարեփոխումների կոչեր: Ակտիվիստների կարծիքով` հենց բարեփոխումներն են համարվում լավագույն միջոցը էքստրեմիզմի դեմ պայքարում, գրում է Lenta.ru-ն:

Բացի այդ, կիրակի օրը բազմամարդ հանրահավաք է անցկացվել երկրի մեկ այլ խոշոր քաղաքում` Կասաբլանկայում: Մասնակիցները պահանջել են ժողովրդավարական բարեփոխումների անցկացում: