Մայիսի 8-ին Մեքսիկայի հազարավոր քաղաքացիներ հանրահավաքի են դուրս եկել հայտարարված «հակաթմրանյութային պատերազմի» շրջանակում  կատարվող սպանությունների դեմ: Թմրահանցավորությունենրի դեմ արշավը երկրի գործող նախագահ Ֆիլեպե Կալդերոնը սկսել է  2006 թ-ին, եւ մինչ օրս այն խլել է 38 հազար մարդու կյանք:

Սպիտակ հագուստներով ցուցարարների լուռ երթն անցել է Մեխիկոյի փողոցներով:  Նրանք կրել են «Այլեւս ոչ մի մահ», «Արդեն բավական է» եւ «Ոչ արյունահեղությանը» գրություններով պաստառներ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ըստ լրատվամիջոցների` ակցիային մասնակցել է մինչեւ 20 հազար մարդ: