«Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորումը  հայտարարել է արաբական մի շարք երկրներում պետական հեղաշրջումներին եւ հակակառավարական ելույթներին մասնակցության մասին:

«Իրադարձություները, որոնք ցնցում են արաբական աշխարհը, ոչ այլ ինչ են, քան ջիհադի արդյունքներից մեկը, որում շեյխը (Ուսամա բեն Լադենը) առաջնահերթ դեր է ունեցել», - ասված է ահաբեկչական կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ բեն Լադենը ոչնչացվել էր մայիսի 2 -ին, Իսլամաբադի մոտ գտնվող Աբոտաբադ քաղաքում: