Դաղստանում մայիսի 8-ի երեկոյան սպանվել է իսլամական «Ալ Սալամ» թերթի լրագրող Յահյա Մահոմեդովը: Այս մասին հայտնել  են հանրապետական հետքաննչական վարչությունից, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Միջադեպը տեղի է ունեցել Խասավյուրտի շրջանի Կոկրեկ գուղում: Մայիսի 8-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ սպանվել է «Ալ Սալամ»-ի լրագրողը: Ներկայումս  դեպքի վայրում է օպերատիվ քննչական խումբը, պարզվում են կատարվածի մանրամասները», – հաղորդել է աղբյուրը: