Բահրեյնի իշխանությունները հունիսի 1-ին չեղյալ են հայտարարելու արտակարգ դրությունը: Այն մտցվել էր մարտի կեսերին բողոքի գործողությունների պատճառով: Տեղական BNA գործակալության տվյալներով, հունիսի 1-ին արտակարգ դրության ռեժիմը համարվելու է հանված:

Բահրեյնում բողոքի գործողություններն սկսվել էին այս տարվա փետրվարից: Բահրեյնում բողոքում են մեծամասնություն կազմող շիաները, որոնք քաղաքական բարեփոխումներ են պահանջում կառավարող սուննի փոքրամասնությունից: Թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆան սուննի է եւ ընդդիմությունը նրան մեղադրում է իրենց ճնշելու մեջ:

Բահրեյնի թագավորը բողոքի ալիքը ճնշելու համար զորքեր էր օգտագործել, նաեւ ուժեր հրավիրել Սաուդյան Արաբիայից: