Ամերիկյան Continental Airlines ավիաընկերության Հյուսթոն-Չիկագո չվերթի ուղեւորը փորձել է օդում լքել օդանավը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը: Արդյունքում ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Սենթ-Լուիսի օդանավակայանում:
Անձնակազմի խոսքով, թռիչքի կեսին 43-ամյա տղամարդը հայտարարել է, թե ինքը պետք է դուրս գա եւ փորձել է բացել վթարային դուռը: Նրան կանգնեցրել է ուղեկցորդուհին, որին օգնության են հասել երկու ուղեւորներ:
Արտառոց պայմաններում անձնակազմը հարկադիր վայրէջք է կատարել: Սենթ-Լուիսում տղամարդուն ձերբակալել են, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել:





























