Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Երկրապահի օրվա կապակցությամբ մի շարք ազատամարտիկներ պարգեւատրվել են մեդոլներով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել ազատամարտիկներ Մուշեղ Կիրակոսի Արսենյանը, Ռուդիկ Սուրենի Դավթյանը, Վահրամ Սարգսի Հարությունյանը, Յուրիկ Սամսոնի Հովհաննիսյանը, Պետրոս Լեւոնի Ղազարյանը, Վարդան Սերյոժայի Մայիլյանը, Ավագ Մելքոնի Մելքոնյանը, Վալերի Հրաչի Միխաելյանը, Ալբերտ Լեւոնի Մուսինյանը, Արթուրիկ Ալբերտի Ոսկանյանը (հետմահու), Սամվել Գիորգիի Չիլինգարյանը, Հրաչ Գարուշի Ստեփանյանը, Լյովա Աշոտի Քալանթարյանը: