Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններին Եվրոպական միության արձագանքը չպետք է սահմանափակվի հայտարարություններով։ Այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է Kathimerini-ն։

Միցոտակիսը հաստատել է, որ Հունաստանը իր ինքնիշխանության հանդեպ մարտահրավերներ չի հանդուրժի, եւ ընդգծել է Թուրքիային համոզիչ ուղերձ հղելու անհրաժեշտությունն այն մասին, որ անդամ-թեկնածուն չի կարող սպառնալ ԵՄ անդամ-երկրներին։ Նա ընդգծել է, որ ԵՄ արձագանքը պետք է ուղեկցվի գործողություննմերով։

Նա նաեւ տեղեկացրել է առաջնորդներին անցյալ շաբաթ թուրքական նավի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որը նավարկում էր Տանզանիայի դրոշի ներքո, եւ կասկած կա, որ զենք էր տեղափոխում Լիբիա, քանի որ նկատվել է հյուսիսաֆրիկյան երկրի ափերի մոտ: