Վաղը, մայիսի 10-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի պատանեկան երկրորդ առաջնությունը`մինչեւ 17 տարեկան մարզիկների մասնակցությամբ: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Ժորժ Եղիկյանը` 56 կգ, Անդրանիկ Կարապետյանը` 62 կգ, Վարդան Միլիտոսյանն ու Ռազմիկ Օլթեցյանը` երկուսն էլ 69 կգ, Միքայել Միքայելյանը` 85 կգ, Մհեր Պողոսյանը` 94 կգ, եւ Գոռ Մինասյանը` +94 կգ: Այսօր, մայիսի 9-ին բացման արարողությունն է: