Փհենյանը պատրաստ է վերադառնալ միջուկային զինաթափման շուրջ վեցակողմ բանակցություններին։ Այս մասին ՉԺՀ Պետխորհրդի նախագահՎենեմ Ցզյաբաոյի հետ հանդիպմանը հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը։ Ինչպես հաղորդում է AP-ն, միաժամանակ նա նշել է, որ այդ քայլը կախված է լինելու ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների ընթացքից։
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, այդ հարտարարությանն անմիջապես հաջորդել է Վաշինգտոնի պատասխանը։ ԱՄՆ-ը հաստատել է Կորեական թերակղզին միջուկազերծ գոտի դարձնելու շուրջ ԿԺԴԿ-ի հետ երկկողմ բանակցություններին ձեռնամուխ լինելու իր պատրաստակամությունը՝ պայմանով, որ ԿԺԴՀ-ն վերադառնա «վեցնյակի» հետ բանակցային գործընթացին եւ արդյունքում հրաժարվի միջուկային իր ծրագրից։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յեն Քելլին հայտարարել է, որ բազմակողմ բանակցությունները այդ նպատակին հասնելու լավագույն մեխանիզմն են։
ԿԺԴՀ միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը եւ երկու Կորեաները։ Փհենյանը դուրս է եկել միջազգային բանակցություններից այս տարվա ապրիլին՝ արբանյակային տանող հրթիռի արձակումից հետո, մայիսին ԿԺԴՀ-ն անցկացրեց իր պատմության մեջ երկրորդ միջուկային փորձարկումը։


























