Դորտմունդի Բորուսիայի կազմում Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած թուրք ֆուտբոլիստ Նուրի Շահինը տեղափոխվել է Մադրիդի Ռեալ: Արքայական ակումբը չի հայտնում գումարի չափը, սակայն իսպանական մամուլի համաձայն, տեղափոխության գումարը կազմել է 10-ից 12 միլիոն եվրո: Պայմանագիրը վեց տարով է: Շահինը Ռեալում կստանա տարեկան 2,5 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Շահինը Բորուսիայի կազմում անցկացրած 30 խաղերում դարձել է վեց գոլի հեղինակ, ութ անգամ էլ գոլային փոխանցում է կատարել: