Կազանում մեկնարկել է հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչի թայբերքը: Լեւոն Արոնյանն Ալեքսանդր Գրիշչուկի հետ արագ շախմատի չորս պարտիաներից առաջինն անցկացրեց սպիտակներով եւ պարտվեց 47-րդ քայլին:
Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը սեւերով տարած հաղթանակից հետո հսկայական առավելություն ստացավ եւ կարող է արդեն խաղալ ոչ ոքիների համար:
Կրամնիկն ու Ռաջաբովը թայբրեքի առաջին պարտիան ավարտեցին ոչ ոքի: Սպիտակներով խաղում էր Կրամնիկը:





























