Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության Վոլգա - Անժի (1:2) խաղում Անժիի բրազիլացի խաղացող Ռոբերտո Կառլոսն իրացրել է տուգանային հարված եւ գնդակով հարվածել է պատում կանգնած Անտոն Խազովի գլխին: Խազովը հրաշքով է խուսափել լուրջ հետեւանքներից:

Հայտնի է, որ Կառլոսին է պատկանում ուժեղագույն հարվածներից մեկն աշխարհում: Մինչեւ 2010թ. աշխարհի ռեկորդը հենց Կառլոսինն էր` ժամում 198 կմ արագություն: 2010թ. աշխարի առաջնությունում գերմանացի Լուկաս Պոդոլսկու հարվածից հետո գնդակի արագությունը կազմեց 201 կմ/ժ: