Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ի առավոտյան մեկօրյա պետական այցով ժամանել է Աստանա։
Այցի շրջանակներում նախատեսվում է Սարկոզիի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ սպասվում է մի շարք միջկառավարական եւ առեւտրային պայմանագրերի ստորագրում, այդ թվում՝ ռազմավարական եւ էներգետիկ համագործակցության ոլորտներում։
Երկու երկրների ղեկավարները, ինչպես նաեւ ղազախական եւ ֆրանսիական գործարար շրջանակները մտադիր են անցկացնել բիզնես-ֆորում, որի նպատակը տնտեսական համագործակցության ամրապնդումն է։




























