Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչի Ալեքսանդր Գրիշչուկի հետ արագ շախմատի երրորդ պարտիան սպիտակներով ավարտեց ոչ ոքի եւ մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 3,5:3,5: Հոգեբանական առավելությունը դարձյալ անցավ Գրիշչուկի կողմը: Արագ շախմատի վերջին պարտիան Գրիշչուկն անցկացնում է սպիտակներով:

Մյուս մրցամարտում Վլադիմիր Կրամնիկն ու Թեյմուր Ռաջաբովն արագ շախմատի չորս պարտիաներն ավարտեցին ոչ ոքի եւ բլից են խաղում: