Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի արգելքը: Քառորդ եզրափակիչի թայբրեքի չորրորդ պարտիայում Գրիշչուկը սպիտակներով, ցեյտնոտային վերջնախաղում առավելություն ստացավ եւ 49-րդ քայլում հաղթական ավարտի հասցրեց պարտիան:

Լեւոն Արոնյանն ավարտեց պայքարը շախմատային թագի համար: