Կազանում հայտնի դարձան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը եւ Գատա Կամսկին ու Բորիս Գելֆանդը կվիճարկեն եզրափակիչի ուղեգրերը: Քառորդ եզրափակիչում վերջինն ավարտվեց Թեյմուր Ռաջաբով - Վլադիմիր Կրամնիկ դիմակայությունը: Թայբրեքի արագ շախմատի չորս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:  Բլիցի առաջին մրցամարտում գրանցվեց ոչ ոքի 1:1, իսկ երկրորդում հաղթեց Կրամնիկը: Բլիցի առաջին մրցամարտի երկրորդ պարտիայի ավարտին շարքից դուրս եկավ ժամացույցը: Մի քանի րոպե դադարից հետո մրցակիցները պայքարեցին նույն դիրքից ու նույն վայրկյանից:

Մրցաշարի երկու հավակնորդները` վարկանիշային առաջատար Լեւոն Արոնյանն ու Վեսելին Տոպալովը դուրս մնացին պայքարից: