Թուրքական խորհրդարանում 22 տեղ ունեցող ընդդիմադիր քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության վեհաժողովի ժամանակ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) կողմնակիցները բարձրացրել են PKK-ն եւ Իմրալի կղզում ցմահ բանտարկաված Աբդուլահ Օջալանին գովերգող պաստառներ եւ նկարներ։ Այս ամենի հետեւանքով տեղի է ունեցել բախում այդ դիմակավորված ակտիվիստների եւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամների միջեւ, տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը։ Նա իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ ժողովրդավարացման նախաձեռնության հետ կապված, որի մեջ է մտնում նաեւ քրդական հարցի կարգավորումը։ Ահմեդ Թուրքը քննադատել է քրդական հարցի կարգավորմանը դեմ հանդես եկող «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությանը։
«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության համաժողովին խոսել է նաեւ այդ կուսակցության համանախագահ Էմինե Այնան։ «PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք պայքարում են իրենց իրավունքներն ու ազատությունները չճանաչելու դեմ, եւ զենքով պայքարը հասկանալի է»,-ասել է Էմինե Այնան։




























