ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մաիսն NEWS.am-ին հայտնեց պատգամավորը։

«Ինձ արդեն լավ եմ զգում հիմա, ջերմությունս իջնում է։ Ինձ մոտ շոկ էր նույնիսկ վարակված լինելը, քանի որ շատ զգույշ եմ»,- ասաց նա՝ նշելով, որ վերջին շրջանում առանց դիմակի շփում չի ունեցել պագամովրներից ոչ մեկի հետ։

«Իմ քայլ»-ի պատգամվորներից Վիկտոր Ենգիբարյանի մոտ նույնպես վիրուսը հաստատվել է։

«Սիրելը ընկերներ,

երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։

Առողջ եղեք»,- գրել է վերջինս ֆեյսբուքյան իր էջում։