Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրը եզրափակեց Ֆուլհեմ – Լիվերպուլ հանդիպումը: Ստացվեց գերարդյունավետ ֆուտբոլ: 5:2 հաշվով հաղթեց Լիվերպուլը: Երեք գոլերի հեղինակ դարձավ Մաքսի Ռոդրիգեսը: Լիվերպուլը 58 միավորով 5-րդ տեղում է եւ դեռ չի կորցրել տեսական հնարավորությունը նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:





























