Անգլիական մամուլը համառորեն պնդում է, որ Մադրիդի Ռեալը պատրաստ է գնել Մանչեսթեր Սիթիի խաղացող Կառլոս Տեւեսին: Իսպանական ակումբը պատրաստ է վճարել 35 միլիոն ֆունտ: Միեւնույն ժամանակ նշվում է, որ արգենտինացի ռմբարկուին ձեռք բերելու մտադրություն ունեն նաեւ Յուվենտուսն ու Չելսին:
Տեւեսի պայմանագրի ժամկետը Մանչեսթեր Սիթիում լրանում է 2014-ին, սակայն ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հեռանալ թիմից:
Տեւեսն անգլիական լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է: Ընթացիկ մրցաշրջանում նա խփել է 19 գնդակ եւ կատարել է 6 գոլային փոխանցում:




























