Ֆուտբոլի արքա Պելեն հայտարարել է, որ Մանչեսթեր Յունայթեդի մեքսիկացի խաղացող Խավյեր Էրնանդեսը` Չիչարիտոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, եւ հնարավոր է, որ նա դառնա նոր Մեսի: Պելեի կարծիքով, Չիչարիտոն ունի հսկայական ներուժ, որը դեռ չի դրսեւորել:

Մայիսի 28-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Բարսելոնան ու Մանչեսթեր Յունայթեդը եւ Մեսին ու Չիչարիտոն: