Շվեյցարական մամուլի հաղորդմամբ, Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային առաջարկ է արվելու գլխավորել շվեյցարական Քսամաքսը: Վերջերս այդ թիմի սեփականատեր է դարձել չեչեն գործարար Բուլատ Չագաեւը:
Վաղը, մայիսի 11-ին Մարադոնան Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կմասնակցի նոր ստադիոնի բացման հանդիպմանը, իսկ հաջորդ օրը կայցելի շվեյցարական ակումբ, հաղորդում է lematin.ch-ն:




























