Ոստիկանության Մեծամորի բաժնում մայիսի 9-ին հաղորդում է ստացվել, որ սննդամթերքային թունավորումով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել Մրգաշատ գյուղի բնակիչներ` 12-ամյա  Ժորա, 11-ամյա Արմենուհի, 10-ամյա Հայկ, 8-ամյա Էդիկ, 4-ամյա Էլլադա Մ.-երը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ երեխաները թունավորվել են պահածոյացված մսամթերքով պատրաստված կերակուրն ուտելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: